24 06 2022

Ադրբեջանի և Նիկոլի միջև ցանկացած պայմանավորվածություն անընդունելի է հայ ժողովրդի համար. Իշխան Սաղաթելյան



Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ Իշխան Սաղաթելյանն անդրադառնալով Բաքվում տեղի ունեցած Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանն ասաց.

Բաքվում տեղի ունեցած Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ Բայրամովն ասել է, որ պատերազմից հետո Ալիևն իր մեջ ունեցավ խիզախություն և Հայաստանին առաջարկեց կնքել և պատրաստել խաղաղության ու հաշտության պայմանագիր, և այդ ուղղությամբ ձևակերպել է իրենց սկզբուքնենրն ու առաջնահերություննրեը, որոնք ներկայացվել է  Հայաստանի իշխանություններին: Ինչպես նաև առաջարկվել է կոմունիկացիաների, ապաշրջափակման սկզբունքներ և առաջարկություններ, Հայաստանին առաջարկել են խաղաղոթյան հայսնելու օրակարգ և հաշոտւթյան պայմանագիր: 

Խնդիրում եմ ուշադրչություն՝ սա հիմանակնում այն տեքստն է, որը մեկ տարի շարունակ Նիկոլ Փաշինյանը հրամցնում է մեր ժողովրդին: Այսօր այս հրապարակից ի պատասխան Ադրբեջանում հնչեցված հայատարարության, մենք հստակ ասում ենք, որ իրենց առաջարկած կետերը, խաղաղության հասնելու ձգտումը խաղաղության օարկարագ չէ, դա Հայաստանին նոր կապիտուլյացիա պարտադրելու օրակարգ է, որը մեր ժողովրդի կողմից անընդունելի է: 

Ադրբեջանին հայտարարված հաշտության պայմանագիրը և խաղաղության հասնելու սկզբունքները չեն կարող երբեք տարածաշրջանում բերել խաղաղության՝ չհարգելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Առանց այդ ինքնորոշման հռչակման, առանաց Արցախի անկախ կարգավիճակի, ցանկացած լուծում տարածաշրջանում բերելու է անկայունություն»: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ