22 11 2024

Փաշինյանը Արթուր Պողոսյանի թեկնածությունն է առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում

Փաշինյանը Արթուր Պողոսյանի թեկնածությունն է առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում

 

«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում անդրադառնալով Քննչական կոմիտեի նախագահի թեկնածուի վերաբերյալ հարցին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա հայտնեց, թե տեղյակ է, որ խոսակցություններ կան գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի՝ կոռուպցիայի մեջ ներգրավված լինելու մասին, բայց ստուգել է այդ լուրերը, որից հետո նորից խոսակցություններ են հնչել, որոնք նույնպես կստուգի։

Փաշինյանը նաև հայտնեց, որ խնդրանքով դիմել է նաև Հովիկ Աղազարյանին, բայց նա մերժել է վայր դնել մանդատը, բայց և հույս հայտնեց, որ վերջին հաշվով ՔՊ-ական պատգամավորը կլքի խորհրդարանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ