Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Այս մասին հայտնում են Նախագահի աշխատակազմից:
Նախագահն ու Վեհափառ Հայրապետն քննարկել են մեր երկրի ապագային, պետություն-եկեղեցի հարաբերություններին և ազգային-եկեղեցական կյանքի խնդիրներին առնչվող հարցեր: Նրանք խոսել են նաև հայրենիք-սփյուռք կապերի մասին, կարևորել դրանց առավել սերտացումը, ինչը հնարավորություն կտա ավելի միասնաբար դիմակայել առկա մարտահրավերներին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը