Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն հանդես է եկել ֆեյսբուքյան գրառմամբ․
«Մեր իրականության մեջ ցավոք տեղ են գտնում վատաբանությունն ու անտարբերությունը երկրի ընդհանուր բարիքի նկատմամբ: Նահանջ են ապրում ընտանեկան ավանդական արժեքները, դժվարությունների առջև՝ հանձնառության ոգին: Պատասխանատվությունը ստորադասվում է իրավունքին, անզուսպ պահվածքն ու վիրավորանքը ընկալվում է որպես քաջություն: Սեփական կարծիքն արտահայտելու իրավունքը հաճախ ի չարս է գործադրվում ճշմարտությունն աղավաղելու, կողմնակալ տեսակետներ տարածելու համար: Այսպիսի մտայնությանց մեջ սուտը քողարկվում է ճշմարտության դիմակով, բանավեճը դառնում է վիճաբանություն, և մենք դժվարանում ենք տեսնել բարին, արդարը, ու մեր կյանքում տկարանում են միմյանց հանդեպ հավատն ու վստահությունը և գալիքի հույսն ու լավատեսությունը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը