Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (WCC) հրավիրում է բոլորին միանալ Հայաստանի համար աղոթելու օրվան՝ նոյեմբերի 10-ին՝ Ադրբեջանում COP29 կլիմայական համաժողովի բացման նախորդ օրը։
2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Լեռնային Ղարաբաղի/Արցախի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիան, որին հաջորդեց Լաչինի միջանցքի տասը ամիս լիակատար շրջափակումը և 2023 թվականի սեպտեմբերին մոտ 120 հազար հայերի բռնի տեղահանումն իրենց պապենական հողերից, առաջվա նման լուրջ մտահոգություն է առաջացնում:
COP29-ը բացառիկ հնարավորություն է ընձեռում պաշտպանելու ադրբեջանական բանտերում պահվող 23 հայ գերիների, ինչպես նաև ադրբեջանցի քաղբանտարկյալների և լրագրողների անվերապահ ազատ արձակումը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը