11 11 2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական այցով մեկնել է Հնդկաստան

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական այցով մեկնել է Հնդկաստան

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն Հայոց Կաթողիկոսը նոյեմբերի 11-ին Հայրապետական այցով մեկնեց Հնդկաստան՝ հրավերով Կալկաթայի եկեղեցական վարչության և Հայոց Մարդասիրական ճեմարանի տնօրինության։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռը:

Նորին Սրբության հետ մեկնում են նաև գավազանակիրը և տեղի հայկական եկեղեցու կարիքներին օգտակարություն բերելու նպատակով ասեղնագործության և որմնանկարների վերականգնման մասնագետներ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ