24 10 2018

Գարեգին Բ-ն հանդիպել է Ֆրանցիսկոս պապին

Գարեգին Բ-ն հանդիպել է Ֆրանցիսկոս պապին

Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը Վատիկանում հոկտեմբերի 24-ին հանդիպել է Հռոմի պապի Ֆրանցիսկոսի հետ: Վեհափառ Հայրապետի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հանդիպումը փաստող լուսանկարներ են տեղադրված, ինչպես նաև գրառում, որտեղ նշված է. «Հանդիպում մեր հոգևոր եղբոր՝ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ»:

Հիշեցնենք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 23-ին շքախմբի ուղեկցությամբ Միլանից մեկնել է Հռոմ: Նորին Սրբությանն ուղեկցում են Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, գավազանակիր Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը և կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ