11 10 2018

ՖՄԿ-ի անդամ և դիտորդ դարձած երկրները

ՖՄԿ-ի անդամ և դիտորդ դարձած երկրները

Արաբական Միացյալ Էմիրությունները, Սերբիան, Կոսովոն դարձան Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամ: Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրառում է կատարել գագաթնաժողովի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Գամբիան, Իռլանդիան, Մալթան և ԱՄՆ-ի նահանգ Լուիզիանան հիմա Ֆրանկոֆոնիայում դիտորդ են», -հավելել է նա:

Հիշեցնենք, որ այսօր Երևանում մեկնարկել է ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովը: Լիագումար նստաշրջանում Մադագասկարը կառույցի նախագահության լիազորությունները փոխանցել է Հայաստանին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ