Փաստաբան Արսեն Բաբայանը, ով ընդգրկված է «ՀայաՔվե» դիտորդական առաքելության խմբում, ֆեյսբուքյան երկու գրառում է արել ընտրացուցակների անհասանելիության մասին։
«Ընտրողների ցուցակները գրեթե անհասանելի են նաև թիվ 8/3 ընտրական տեղամասում:
Այս տեղամասում քվեարկողներին էլ պետք է խնդրենք վաղը հետները այգեպանի գործիքներ տանեն»:
«Այսօր առավոտյան արձանագրել ենք թիվ 8/1 տեղամասում ընտրողների ցուցակների անհասանելիությունը: Լուսանկարներում կարող եք տեսնել փաստը:
Ընտրողներին զգուշացնենք, որ վաղը քվեարկության գնալիս հետներն ունենան ծալովի աստիճաններ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը