31 03 2023

ԵՄ դիտորդները խուսափում են հայկական լրատվամիջոցների հարցերին պատասխանելուց․ Politik.am



Politik.am-ը գրում է․ «Մենք չենք կարող միջամտել, մենք միայն հեռադիտակներ ու խցիկներ ունենք մեր տրամադրության տակ»,-այս մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության ղեկավար Մարկուս Ռիթերը պատասխանելով գերմանական դոլչե վելե լրատվամիջոցի այն հարցին, թե ինչ կարող են անել, եթե ադրբեջանը հարձակվի հայաստանի վրա։

Իշխանական պրոպագանդայի շնորհիվ՝ մեծ նշաակություն ստացած ԵՄ դիտորդները, ոչ միայն ոչինչ չեն կարող անել Ադրբեջանի հնարավոր հարձակման դեմ, այլ խուսափում են խոսել հայկական լրատվամիջոցների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին և Եվրոպական հայտարարված արժեքների համապատասխան թափանցիկություն չեն ապահովում։

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ Politik.am-ը փորձում է լուսաբանել դիտորդական առաքելության գործունեությունը, բայց նրանք ամեն կերպ խուսափում են մեր հարցերին պատասխանելուց։ Սկզբում մենք փորձեցինք Հայաստանում ԵՄ դեսպանության միջոցով կապ հաստատել առաքելության ներկայացուցիչների հետ, դեսպանատնից մեզ հորդորեցին գրավոր դիմել, բայց այդպես էլ չպատասխանեցին մեր գրավոր դիմումին»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ