11 10 2018

Մեկնարկում է ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովը․ Ուղիղ



Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ դիմավորում է պատվիրակությունների ղեկավարներին:

Լիագումար նիստի աշխատանքների մեկնարկը տրվելու է 1+4 ձևաչափով: Նախատեսված է նիստի բացում լիազորություններն ավարտող նախագահի կողմից (բաց նստաշրջան), նախագահության լիազորությունների փոխանցում Մադագասկարի և Հայաստանի միջև, համաժողովի բյուրոյի հիմնում, օրակարգի նախագծի հաստատում և աշխատանքների պլանավորում, կազմակերպությանը անդամակցության կամ կարգավիճակի փոփոխության մասին հայտերի քննարկում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ