ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Վերաքննիչ քրեական դատարանում ավարտեցին իրենց բողոքների ներկայացումը։ Այժմ անցնում են հաջորդ փուլին։ Այդ ընթացքում մեղադրող կողմն է ներկայացնում առարկություններ։ Պաշտպանների երրորդ բողոքը, որը վերաբերում էր նոր երևան եկած հանգամանքներին, առանց քննության է թողնվել։ Այս մասին լրագրողներին ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։
«Չեմ կարծում, որ այսօր կհասցնեն, բայց հաշվի առնելով, որ արագ տեմպով են գնում, կարծում եմ, որ նիստը վաղը կլինի։ Վաղը կավարտենք, թե չէ՝ չգիտեմ, որովհետև կախված է, թե միջնորդությունների քննումն ինչ տեմպով կլինի»,- ասաց Արամ Օրբելյանը՝ հավելելով, որ շտապողականություն է նկատվում, քանի որ նիսերն իրար հետևից են, չնայած որ կա դարտարանի կողմից ծանրաբեռնվածություն․ «Դա զուտ շտապողականություն է, գործի առանձնահատկությո՞ւն է, թե՞ այլ հանգամանք, կդժվարանամ մեկնաբանել»։
ՍԴ դիմելու հարցը, Օրբելյանն ասաց, օրակարգում է, կա մի քանի իրավական խնդիր համար:
Մի շարք հարցեր չպատասխաբնեց՝ նախաքննական գաղտնիքի մասին հոդվածին հղում անելով։
Ակնկալիքների մասին չխոսեց՝ միայն նշելով․ «Առկա իրավական, փաստական, վերլուծական նկյութերը հիմք է տալիս ասելու, որ պետք է մեզ համար դրական ելք ունենա։ Բաց չեմ կարող կանխատեսում անել»։
Թե ինչ է դատարանի դահլիճում ասել Ռոբերտ Քոչարյանը, փաստաբանը չասաց։
Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանն իրեն համարո՞ւմ է անձեռնմխելի, փաստաբանը պատասխանեց․ «Այստեղ խնդիրը պարոն Քոչարյանի անձեռնխելի համարելու մեջ չէ։ Այստեղ կա խնդիր, որ անընդհատ շժփոթում են, կրկնում են, որ երկրում անձեռնմխելի մարդ չկա։ Ես էլ եմ կրկնում, որ երկրում անձեռնմխելի մարդ չկա։ Երկրում կան ինստիտուտներ, որոնք օժտում են անձեռնմխելիությամբ՝ դա ԱԺ պատգամավորն է, որն ունի բացարձակ անձեռնմխելիություն և երկրի նախագահն է՝ իր գործառույթն իրականացնելիս»։ Առաջինի դեպքում, ըստ Արամ Օրբելյանի, նրա համար է, որ օրենսդիր ու գործադիր մարմինը չմիջամտեն պատգամավորի գործերին, երկրորդը՝ որ դատական իշխանություը չմիջամտի նախագահի գործերին։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը, որն ընդատվել էր նոյմեբերի 29-ին:
Դատարանը չհասցրեց քննել փաստաբանների ներկայացրած բողոքներն ամբողջությամբ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին և 28-ին քննվում էր գործով դատավորի ինքնաբացարկի հարցը, ինչը դատարանը մերժեց։ Դատարանի կազմը, ըստ պաշտպանական կողմի, ձևավորվել է օրենքի կոպիտ խախտմամբ։
Փաստաբան Հայկ Ալումյանի խոսքով դատարանների վրա կա աննախադեպ ճնշում։
Ուղիղ հեռարձակումը՝ այստեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը