ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ։
«Մերժումը գնահատում ենք ակնհայտ անօրինական։ Մենք ասում ենք, որ դատարանն օրենքի հիման վրա չի ստեղծված և ինքը չի կարող համարվել օրինական։ Ընթացքը որքան էլ օրինական լինի, հիմքն անօրինական է»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը։
Հարցին, թե հնարավո՞ր է դիմեն Եվրոպական դատարան, Ալումյանը պատասխանեց․ «Եթե դարանն այս կազմով կայացրեց այնպիսի որոշում, որը մենք համարենք անօրինական, Եվրադատարան կդիմենք՝ նաև այս մասին նշելով։ Դաժվար է մի դատավորից օրինական որոշում սպասել, երբ ինքը հասկանում է, որ այս հարցով քննելու իրավասություն չունի, բայց շարունակում է քննել»։
Փաստաբանական թիմը պատրաստվում է միջնորդել, որպեսզի դատավորը դիմի ՍԴ՝ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի սահմանդրականությունը որոշելու համար, որովհետև այն չի համապատասխանում իրավական որոշակիության խնդրին։
Ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հիմքերը՝ այստեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը