Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը, որն ընդատվել էր նոյմեբերի 29-ին:
Դատարանը չհասցրեց քննել փաստաբանների ներկայացրած բողոքներն ամբողջությամբ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին և 28-ին քննվում էր գործով դատավորի ինքնաբացարկի հարցը, ինչը դատարանը մերժեց։ Դատարանի կազմը, ըստ պաշտպանական կողմի, ձևավորվել է օրենքի կոպիտ խախտմամբ։
Փաստաբան Հայկ Ալումյանի խոսքով դատարանների վրա կա աննախադեպ ճնշում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը