Բորիս Մուրազին տելեգրամյան իր ալիքում գրում է.
Երեկ եթերում խոսում էինք նախկին իշխանավորների որդիների բանակում չծառայելուց և պատերազմին չմասնակցելուց։ Արդարության համար նկատենք, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին, և ծառայել է բանակում, և մասնակցել է վերջին պատերազմին։ Ցավալի է նաև նկատել, որ նման դեպքերը եզակի են եղել։ Նիկոլը հենց էլիտայի որդիների համատարած բանակից թռնելու հանգամանքը ևս մեկ անգամ շահարկելու համար իր որդուն շոու բեմադրելով ուղարկեց բանակ։ Հայաստանում մենք պետք է հասնենք մի մթնոլորտի, որ Ազգային բանակում ծառայելը համարվի բնական երևույթ, ոչ թե առանձնահատուկ մի սխրանք։ Ցավոք հիմա շատ հեռու ենք դրանից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը