11 12 2018

ՌԴ-ում Ազնավուրին նվիրված հուշարձան կկանգնեցվի

ՌԴ-ում Ազնավուրին նվիրված հուշարձան կկանգնեցվի

Մոսկվայում քննարկվում է լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հուշարձանի վայրի ընտրության հարցը, գրում է Московский комсомолец-ը:

Ինչպես նշվում է, շանսոնյեի երաժշտական ստեղծագործությունները, հնարավոր է, շուտով հնչեն Մոսկվայի երաժշտության միջազգային տանը Զամոսկվորեչիեում, եթե հուշարձանը տեղակայվի հաստատության բակում: 

Քաղաքի իշխանությունները դեռևս բնակիչների շրջանում հարցում են անցկացնում այն մասին, թե որտեղ ավելի լավ կլինի տեղադրել Ազնավուրին նվիրված հուշարձանը:

Ինչպես պարբերականին հայտնել է ՌԴ-ում ջավախքյան սփյուռքի նախագահ Աղասի Արաբյանը, Մոսկվայի քաղաքային դումայում հավանության են արժանացրել հուշարձանը մայրաքաղաքի կենտրոնում տեղադրելու միտքը: Սակայն հուշարձանի տեսքը որոշելու համար պետք է նախ ընտրվի համապատասխան վայրը: Արաբյանը հայտնել է նաև, որ հուշարձանը պատրաստվելու է բրոնզից: Քանդակը կկառուցվի հայ համայնքի միջոցներով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ