Հռոմում հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 60 կգ քաշայինների եզրափակիչում երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Գևորգ Ղարիբյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Եզրափակչում նա գոտեմարտեց երիտասարդների եռակի աշխարհի չեմպիոն, թուրք Կերեմ Կամալի հետ։
Գոտեմարտն ավարտվեց 5:5 հաշվով, բայց քանի որ Գևորգ Ղարիբյանը 4 միավորանոց գցում ուներ հաղթանակը շնորհվեց հայ ըմբիշին:
Սա 26-ամյա ըմբիշի առաջին լուրջ հաղթանակն է մեծահասակների կազմում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը