21 11 2024

ՔՊ-ն Երևանում շրիշակից ցածր վարկանիշ ունի․ Գևորգ Ստեփանյան

ՔՊ-ն Երևանում շրիշակից ցածր վարկանիշ ունի․ Գևորգ Ստեփանյան

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

««Մայր Հայաստան» դաշինքի` տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքի շրջանակներում, ամենօրյա ռեժիմով շփվելով քաղաքացիների հետ, լսում ենք հետևալը․

  1. Գլուխները պատով են տալիս։
  2. Դրանք նույն տրանսպորտից չէին օգտվո՞ւմ։
  3. Դրանք չէի՞ն 150դ-ի դեմ ակցիա անում։
  4. Դրանք սեփական իմպռտնի ավտոներ ունեն
  5. արդեն, էլ ինչ (մառշուտնի) նստեն։
  6. Դրանք արդեն տվին անցան սաղին, միլիոններով փող ունեն։
  7. Դրանք սաղիս ջեբերն են մտել ու չեն հելնում։
  8. Դրանք երկիրը ծախեցին, ինչ տրանսպորտի մասին ա խոսքը։
  9. Դրանց բերած ապագան էս է՞ր, հա՞։
  10. Դրանց պետք ա շուտ լարել։
  11. Դրանց մենք ենք ընտրել, մենք էլ կհանենք։

ՔՊ-ն ու իր կոալիցիոն ուժը թանկացնում են տրանսպորտը հունվարի 1-ից մինչև 300դրամ։

ՔՊ-ն Երևան քաղաքում այս պահին ունի շրիշակից ցածր վարկանիշ։

Երևանին անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ, ձեզ սխալ են զեկուցում, դուք չունե՛ք երևանցիների վստահությունը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ