Նարեկ Նիկողոսյանն ազատ ոճի ըմբշամարտի պատանիների (Մ17) 71 կգ քաշային կարգում դարձել է Եվրոպայի չեմպիոն:
Ըմբշամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում զբաղեցրել է առաջին տեղը.
«Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ըմբշամարտի մեր ընտրանին հաղթում է թիմային պայքարում: Այս հաջողությանը մեր ոչ մի տարիքային հավաքական չէր հասել (ազատ ոճ և հունահռոմեական ոճ):
Ազատ ոճայինները ԵԱ էին մեկնել 10 ըմբիշով: Նրանցից 9-ը պայքարել է մեդալի համար: Նվաճել ենք 1 ոսկե, 5 արծաթե և 2 բրոնզե մեդալ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը