12 02 2024

Հայ ըմբիշը հաղթել է Եվրոպայի չեմպիոն թուրք մարզիկին

Հայ ըմբիշը հաղթել է Եվրոպայի չեմպիոն թուրք մարզիկին

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը հաղթել  է Եվրոպայի գործող չեմպիոն, թուրք Ադեմ Ուզունին։ Այս մասին հայտնում է ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան:

«Պարտվելով 5։0 հաշվով՝ Մանվելը չկորցրեց իր նկատմամբ հավատը և կարողացավ անհավանական վերադարձ կատարել՝ հաշիվը հասցնելով 13։5-ի։ Հայաստանի մեծահասակների հավաքականի նորեկը հենց նոր դարձավ 19 տարեկան»,- ասված է հաղորդագրության մեջ

Հաղթանակ է գրանցել նաև 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ