Մենք 37 տարի գիտենք իրար և մանկությունից ընկերներ ենք։ Այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը Վահե Ղազարյանի մասին՝ ՆԳՆ աշխատակազմին նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանին ներկայացնելու ժամանակ:
«Պարոն Ղազարյանի պաշտոնավարումը համընկել է շատ բարդ մի ժամանակաշրջանի հետ. ոստիկանության պետի պաշտոնում նշանակվել է քովիդի համավարակի շրջանում, հետո պատերազմական շրջանը, դրանից հետևող բարդ իրադրությունները և իրավիճակը, և այս ընթացքում կատարած նրա աշխատանքը, իհարկե, բարձր գնահատանքի է արժանի։ Մենք իրար ճանաչում ենք շատ վաղուց, մենք 37 տարի գիտենք իրար և մանկությունից ընկերներ ենք, և սա մի հանգամանք է, որը իհարկե շատ հարցերում մեզ մեծապես օգնել է, բայց որոշ հարցերում, այնուամենայնիվ մի քիչ խանգարել է, բայց ընդհանուր առմամբ ես կարող եմ ասել, որ իսկապես այս բարդ ժամանակահատվածում ոստիկանությունը, ներքին գործերի նախարարությունը` պարոն Ղազարյանի առաջնորդությամբ, ի վիճակի է եղել պահպանել Հայաստանում իրավակարգը և միևնույն ժամանակ բարեփոխումների շատ ծավալուն գործընթաց է տեղի ունեցել»,- ասաց նա։
Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում չխոսեց Վահե Ղազարյանի ոչ մի թերացման մասին։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը