Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը հարցաքննվել է՝ մայրաքաղաքում նոյեմբերի 16-ին տեղի ունեցած սպանության գործով։
Նոյեմբերի 16-ին Երևանում հերթական զինված միջադեպն էր տեղի ունեցել, որի ժամանակ սպանվել էր Ֆրանսիայից օրեր առաջ ժամանած 42-ամյա Արթուր Մանուկյանը։ Միջադեպին ներկա էր եղել նաև ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը, որը ևս հրազենային վնասվածք էր ստացել ոտքի շրջանում, իսկ ընկերն էլ որոնվում է։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՔՊ-ական համայնքապետը հարցաքննվել է սպանության վարույթի շրջանակներում, բայց վկայի կարգավիճակով, ապա նաև տուժող ճանաչվել։ Լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան՝ ՔԿ-ից, ըստ էության, հաստատել են, որ նա տուժող է ճանաչվել։ «Միջադեպի մասնակից, վնասվածք ստացած երկու անձինք տուժող են ճանաչվել, բացի մահացած անձից»,- հայտնել են ՔԿ-ից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը