13 02 2024

Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճեց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոնի կոչումը

Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճեց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոնի կոչումը

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում փետրվարի 12-ից մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճեց չեմպիոնի կոչումը: Երկամարտում հայ ծանրորդը գրանցեց 196 կգ արդյունք (81+115): Այս քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ, Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Իզաբելա Յայլյանը զբաղեցրեց 7-րդ տեղը: Երկամարտում գրանցեց 180 կգ արդյունք (80+100):

Ալեքսանդրա Գրիգորյանը առաջին մոտեցմամբ պոկեց 81 կգ: Երկրորդ մոտեցման համար հավաքականի մարզիչ Արտաշես Ներսիսյանը պատվիրեց 84 կգ: Գրիգորյանը դժվարությամբ, բայց պոկեց ծանրաձողը: Մրցավարները չհաշվեցին: Երրորդ մոտեցումը 84 կգ-ով նույնպես ձախողեց:  Գրիգորյանն այս վարժությունում պայքարն ավարտեց 7-րդ տեղում:

Հրում վարժությունում Գրրիգորյանը մեկնարկեց 105 կգ-ով եւ հրաշալի կատարեց առաջին վարժությունը:  Երկրորդ մոտեցումով պոկեց 111 կգ, որը նույնպես հաջողությամբ պահեց գլխավերեւում: Երրորդ մոտեցման համար մարզիչներն ավելացրեցին և 4 կգ, որպեսզի Գրիգորյանը պայքարի չեմպիոնության համար: 19-ամյա ծանրորդը 115 կգ ևս բարձրացրեց և հռճակվեց Եվրոպայի չեմպիոն: Այս վարժութունում նվաճեց փոքր ոսկե մեդալ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ