21 07 2021

Արշակ Կարապետյանի մասով օրենքի խախտում է թույլ տրվել. «Հրապարակ»

Արշակ Կարապետյանի մասով օրենքի խախտում է թույլ տրվել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեկ հայտնի դարձավ, որ Վաղարշակ Հարությունյանը հրաժարական է տվել պաշտպանության նախարարի ԺՊ-ի պաշտոնից, ապա նախագահականից լրատվամիջոցներին հայտնեցին, որ Փաշինյանն այդ պաշտոնում առաջարկել է ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի թեկնածությունը։

Մինչդեռ Փաշինյանն իրավունք չունի ներկայիս կարգավիճակում նախարար կամ նախարարի ԺՊ նշանակել, քանի որ ինքն էլ է ԺՊ։ Սահմանադրության 150-րդ հոդվածն ասում է․ «Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ 15-օրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը 5-օրյա ժամկետում նախագահին առաջարկում է փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին: Նախագահը եռօրյա ժամկետում կա՛մ նշանակում է փոխվարչապետներին եւ նախարարներին, կա՛մ դիմում է ՍԴ: ՍԴ-ն դիմումը քննում եւ որոշում է կայացնում 5-օրյա ժամկետում: Եթե նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավունքի ուժով»։

Հավանաբար, ավելի ուշ գիտակցեցին, եւ օրվա վերջին Կարապետյանը նշանակվեց Պնախարարի առաջին տեղակալ։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ