08 10 2024

Վարույթ է հարուցվել Ագրարային համալսարանի դեմ․ «Հրապարակ»

Վարույթ է հարուցվել Ագրարային համալսարանի դեմ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ է հարուցել։ Խնդրո առարկան «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքով սահմանված հիմնադրամների տարեկան աուդիտի մրցույթն է: Ագրարային համալսարանի կողմից հայտարարված մրցույթին մասնակցելու համար դիմել է 2 ընկերություն՝ «ՊԻ ԿԱ ԷՖ աուդիտ սերվիսը» եւ «Փըրֆեքթ աուդիտը»: Եվ, կասկածելիորեն, հաղթող է ճանաչվել «ՊԻ ԿԱ ԷՖ աուդիտ սերվիս» ընկերությունը, որն ավելի բարձր գնային առաջարկ է ներկայացրել։

Մենք տեղեկացանք, որ Հայաստանի աուդիտորների եւ փորձագետ հաշվապահների պալատն Ագրարային համալսարանում աուդիտ իրականացնելու ժամանակ դադարեցրել է «ՊԻ ԿԱ ԷՖ աուդիտ սերվիս» ընկերության անդամակցությունը պալատին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ