Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
․ «Հանրային տրանսպորտի թանկացումը համաչափ չէ և հավելյալ մեծ շահույթ է ապահովելու քաղաքապետարանին, ինչպես կարմիր կետագծերի ուղղակի թանկացումն է մեծ շահույթ ապահովվում քաղաքացիների հաշվին։ Առանց ֆինանսական հիմնավորումների՝ տրանսպորտի հստակ ինքնարժեքի բացակայության պայմաններում, հանրային տրանսպորտի գինը բարձրացնելը թալան է սեփական ժողովրդից։ Այսպիսով, քաղաքապետարանը հանրային տրանսպորտը՝ ամենակարևոր ոլորտներից մեկը, բիզնեսի է վերածում, որը անընդունելի է։
Հանրային տրանսպորտը չպետք է դիտարկվի շահութաբեր բիզնես։ Մի բան էլ պետք է սուբսիդավորվի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը