18 03 2024

Քաղաքական հայտ ներկայացնելուց առաջ Կարապետյանը իրեն առնչվող հարցերի պետք է պատասխանի․ Մուրազի

Քաղաքական հայտ ներկայացնելուց առաջ Կարապետյանը իրեն առնչվող հարցերի պետք է պատասխանի․ Մուրազի

Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Արշակ Կարապետյանը վրա-վրա հարցազրույց է տալիս, որոնցում իրեն հարցեր են տալիս միայն Նիկոլի քխ լինելու մասին ու թե ինքը ինչ թաՄթազա փրգիչ է։ Իսկ իրականում քաղաքական հայտ ներկայացնելուց առաջ Արշակ Կարապետյանը իր գործունեությանը առնչվող հարցերի պետք է պատասխանի։ Օրինակ, թե ինչպե՞ս ստացվեց, որ ինքը միակ գեներալն էր, ով մարտի 1-ի գործով Նիկոլի ուզած ցուցմունքը տվեց, որով կալանավորեցին նախագահ Քոչարյանին, իսկ Խաչատուրովին հանեցին ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնից։ Մեկ այլ հարց է, թե պատերազմի օրերին լինելով Նիկոլի խորհրդական էդ ի՞նչ խորհուրդներ է տվել նրան, որի ավարտը եղավ պարտությունը։ Հարց է նաև, թե ինչ է արել 2023-ի Նիկոլը, որը չի արել 2021-ի Նիկոլը, որը դրդել է նրան ընդդիմադիր դառնալ։
Ես հարցազրույցի առաջարկ ուղարկել եմ Արշակ Կարապետյանին, բայց հենց նամակս տեսավ, գրեց թե ինքը չի, այլ օգնական եսիմինչն է։ Հիմա էլ եմ առաջարկում ու խոստանում եմ շատ կոռեկտ զրույց վարել, ինչպես միշտ վարել եմ։ Թե չէ հարմար հարցերի Նիկոլս էլ է պատասխանում ու ավելի ճարպիկ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ