«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի համախառն պետական պարտքը՝ դրամով արտահայտած, 2020 թվականի մարտի 31-ի դրությամբ կազմել է 3 տրլն 650 մլրդ դրամ, իսկ, ահա, 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ այն կազմում էր 3 տրլն 513 մլրդ դրամ: Իսկ, ահա, 2019 թվականի մարտի 31-ին պետական պարտքը կազմում էր 3 տրլն 372 մլրդ դրամ։ Սա ներառում է մեր երկրի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պարտքը: Պետական պարտքի գերակշիռ մասը կառավարության պարտքն է, որը 2019 թվականի վերջի դրությամբ կազմում էր 3 տրլն 276 մլրդ դրամ, իսկ, ահա, մարտի 31-ին կազմում է 3 տրլն 400 մլրդ դրամ։
ՀՀ պետական պարտքը 2019թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ աճել է 3.91%-ով, իսկ 2019 եւ 2018 թթ. մարտի 31-ի նկատմամբ համապատասխանաբար 8.24%-ով եւ 10.42%-ով։ ՀՀ կառավարության պարտքը 2019թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ աճել է 3.72%-ով, իսկ 2019 եւ 2018թթ. մարտի 31-ի նկատմամբ համապատասխանաբար 9.42%-ով եւ 12.86%-ով։ ՀՀ կենտրոնական բանկի արտաքին պարտքը 2019թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ աճել է 6.58%-ով, իսկ 2019 եւ 2018թթ. մարտի 31-ի նկատմամբ նվազել համապատասխանաբար՝ 5.58%-ով եւ 14.7%-ով։ Հավելենք, որ վերջին տարիներին՝ մինչեւ 2018 թվականը, Հայաստանի պետական պարտքն արագ տեմպով աճել է։ Միայն 2018 թվականին աճի տեմպը բավականին ընկել է, սակայն 2019-ին պարտքը կրկին էական ծավալներով ավելացել է»։
Նյութն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը