29 10 2024

Հայաստանում վարկերի նկատմամբ հսկայական պահանջարկ կա. Մարտին Գալստյան



Հայաստանում վարկերի նկատմամբ հսկայական պահանջարկ կա հատկապես շինարարության, հիփոթեքի, սպառողական վարկավորման հատվածում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«ԿԲ տոկոսադրույքը ունիտար է, այսինքն` այն սպեցիֆիկ չէ կոնկրետ ոլորտների համար։ Եթե կա մեծ պահանջարկ կոնկրետ ապրանքի դեպքում, տոկոսադրույքը չի կարող նվազել, այն իր հետ բերում է գնի բարձրացում: Մենք տոկոսադրույքը նվազեցրել ենք, սակայն դրան զուգահեռ` երկրում երեք տարի շարունակ բարձր տնտեսական աճով, արտաքին պահանջարկով պայմանավորված հսկայական հետաքրքրություն կա վարկերի նկատմամբ, այդ պատճառով տոկոսադրույքները նվազման միտումներ ցույց չեն տալիս։ Կարող ենք ենթադրել, որ դրանք ապագայում կիջնեն, քանի որ նաև մեր գործողություններով մենք որոշակի ազդակներ ենք տալիս հետագայի համար»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ