Սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.50 %։
ԿԲ-ից հայտնում են, որ որոշվել է նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել 9.00 %, իսկ ՀՀ ԿԲ կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 6.00 %:
Հիշեցնենք, որ վերջին անգամ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը փոխել էր այս տարվա հուլիսի 30-ին՝ այն իջեցնելով կրկին 0.25 տոկոսային կետով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը