29 10 2024

Կարող է լինել ազգային արժույթի արժեզրկում. Մարտին Գալստյան



Ռուսաստանի տնտեսությունը քննարկելիս պետք է ուշադրություն դարձնել երկու կարևոր գործոնների, որոնցից մեկը ՌԴ պետական բյուջեի և համայնքային բյուջեների ծախսերն են, որի արդյունքում տնտեսության մեջ ստեղծվում է հսկայական պահանջարկ, որը ուղղվում է կոնկրետ նեղ ոլորտների: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Երկրորդը՝ ՌԴ-ում աշխատաշուկայի իրավիճակն է, այսինքն կա հսկայական պահանջարկ աշխատանքային ռեսուրսների նկատմամբ, որը ոչ թե համալրվում է ադեկվատ առաջարկով, այլ արտացոլվում է աշխատավարձերի բարձրացման մեջ: Այս երկու ֆենոմեններով պայմանավորված Ռուսաստանի ԿԲ-ն ստիպված փորձում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելու միջոցով զսպել պահանջարկը»,- նշեց նա:

Անդրադառնալով ՀՀ քաղաքացիների վրա, դրա ազդեցությանը ԿԲ նախագահն ասաց. «Մեկը կարող է լինել ազգային արժույթի արժեզրկումը, բայց դրան զուգահեռ, եթե իրական փոխարժեքից ենք խոսում, մենք հասկանում ենք, որ եթե հայ արտահանողներին այդ գնաճային ֆոնի ներքո հնարավորություն ընձեռնվի իրենց գները ճշգրտել վերևի ուղղությամբ, օրինակ դուք արտահանում եք ջուր, որն այսօր արժի 10 ռուբլի, իսկ քանի որ այնտեղ գնաճ է, ջուրը վաղը կարժենա 12 ռուբլի: Արդյոք հայ արտադրողները կկարողանան այդ գինը փոխանցել ռուսական սպառողին, այդ հարց է, որ դեռ պետք է նայել»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ