04 02 2020

ԱԺ նախագահը ՍԴ դատավորին հորդորել է դիմում գրել՝ տղաների պաշտոնների դիմաց․ Փաստ

ԱԺ նախագահը ՍԴ դատավորին հորդորել է դիմում գրել՝ տղաների պաշտոնների դիմաց․ Փաստ

«Փաստ»-ը գրում է․ «ՍԴ դատավորների նկատմամբ ճնշումները հետևողականորեն շարունակվում են: «Փաստի» աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանության ներկայացուցիչներին հրահանգված է միջնորդներ գտնել ՍԴ դատավորների հետ հանդիպելու և «բացատրական զրույցներ» ունենալու համար: 

Մեր աղբյուրները պնդում են, որ մասնավորաբար նախորդ շաբաթվա վերջին նման հանդիպում է տեղի ունեցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանի միջև: Ըստ մեր աղբյուրների, Միրզոյանը «բարեկամաբար» հորդորել է ՍԴ դատավոր Թոխյանին դիմում գրել և օգտվել վաղաժամ կենսաթոշակի օրենքից՝ խոստանալով Թոխյանի տղաներին լավ աշխատավարձով պաշտոնների տեղավորել: 

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Ֆելիքս Թոխյանի հարազատ եղբայրը՝ Մարատ Թոխյանը, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ է, և հենց նա էլ կատարել է Արարատ Միրզոյան-Ֆելիքս Թոխյան հանդիպման միջնորդի դերը: 

Տեղեկությունը փորձեցինք ճշտել ԱԺ-ից և զանգահարեցինք ԱԺ նախագահի օգնական Վահան Կոստանյանին: Վերջինս միայն ասաց. «Նման որևէ հանդիպման մասին ես տեղեկություն չունեմ»:Մեր աղբյուրները պնդում են, որ ՍԴ դատավորների նկատմամբ ճնշումների կամ «բացատրական աշխատանքների» այլ դեպքեր ևս եղել են, որոնց կանդրադառնանք առաջիկայում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ