«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած օրերին շատերի աչքից չէր վրիպել արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Սուրեն Պապիկյանի անչափ բարձր տրամադրությունը խորհրդարանում: Նրանք բյուջեի նախագծի քննարկման վերջին երկու օրերին անընդհատ իրար ականջի բան են փսփսացել ու հռհռացել նիստերի դահլիճում:
Իսկ երեկ մե խինդ, մե ուրախություն տարածվեց կառավարության շարքերում, երբ Գառնիկ Դանիելյանն իր ելույթում ասաց, թե ձեր քաղաքապետն ասում է, որ շներն արտագաղթել են մարզից: Նիկոլ Փաշինյանին այնպիսի մի անզուսպ ծիծաղ պատեց, որ բոլոր ՔՊ-ականները` շեֆին ուրախության մեջ մենակ չթողնելու համար, միացան նրան:
Հիշեցնենք, որ այս անդարդ «բրիգադն» է երկիրը հասցրել այն վիճակին, որ Ալիեւն արդեն հանձնարարում է Սահմանադրություն փոխել եւ Հայաստանն ամբողջությամբ հանձնել իրեն»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը