13 11 2024

Մենք շահագրգռված ենք Ադրբեջանի հետ շուտափույթ և համակողմանի խաղաղության կնքմամբ․ Միրզոյան

Մենք շահագրգռված ենք Ադրբեջանի հետ շուտափույթ և համակողմանի խաղաղության կնքմամբ․ Միրզոյան

«Ամեն երկրի ԱԳ նախարար մեկնաբանություն է անում՝ ելնելով իր երկրի տեսլականից, շահերից ու պատկերացումներից և, ըստ ամենայնի, մեր ՌԴ գործընկերը ներկայացրել է ՌԴ-ի տեսլականը»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, որ ի տարբերություն արևմտյան կեղծ միջնորդների, Մոսկվան չի դրդում Երևանին և Բաքվին հապճեպ պայմանագիր կնքել։

«Ես կարող եմ ներկայացնել ՀՀ-ի տեսլականը, որն այս դեպքում տրամագծորեն տարբերվում է ձեր նշած տեսլականից։ Մենք շահագրգռված ենք Ադրբեջանի հետ շուտափույթ և համակողմանի խաղաղության կնքմամբ բոլոր ուղղություններով և հարբերությունների կարգավորմամբ՝ կլինի սահմանազատում, երկաթուղու և մյուս ենթակառուցվածքների ապաշրջափակում՝ մեր հայտնի սկզբունքների շրջանակներում, և դա կլինի խաղաղության պայմանագիր»,-ասաց Միրզոյանը։

Նրա խոսքով՝ իրենք աշխատում են ադրբեջանական կողմի հետ պայմանագրի վերջին երկու չհամաձայնեցված ձևակերպումների վրա։

«Եվ իմ տպավորությունն է, որ մոտ ենք վերջնական լուծմանը և պայմանագրի նախագծի վերջնական համաձայնեցմանը»,-ասաց Միրզոյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ