31 10 2024

Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ. Արարատ Միրզոյան



Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Հայոց ցեղասպանությունը, պատմական իրադարձությունների ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելը, անշուշտ, ԱԳՆ օրակարգ չէ»,- նշեց նա:

Անդրադառնալով «Հայաստան» Խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի այն հիշատակմանը, որ Հայոց ցեղասպանության և Արցախի հարցերը ներառված են կառավարության ծրագրում՝ Միրզոյանն արձագանքեց. «Մեր թիվ մեկ առաջնահերթությունն այս պահին Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումն է»:

Այս համատեքստում արտգործնախարարը նշեց, որ չի բացառում նաև Հայաստանի մասնակցությունը Ադրբեջանում կայանալիք COP29-ին:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ