«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վերջերս կրկին ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը թողնելու է աթոռը, և որ այդ մասին ՀՀ իշխանությունների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն:
Ըստ մեզ հասած լուրերի` կաթողիկոսը ցանկանում է որպես իր իրավահաջորդ տեսնել հարազատ եղբորը՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանին: Պատճառը թերևս Գարեգին Երկրորդի մտավախություններն են, որ նոր կաթողիկոսը չբացահայտի իր գործունեության հետ կապված անցանկալի դրվագներ. ի վերջո, շատ է խոսվել այն մասին, որ ՀՀԿ իշխանության տարիներին Վեհափառ Հայրապետը բիզնես կապեր է ունեցել` իշխանական վերնախավի թույլտվությամբ, իհարկե:
«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար փորձեց դիմել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանին, սակայն վերջինս անպատասխան թողեց մեր զանգերն ու հաղորդագրությունները»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը