29 11 2018

Մի խումբ տուգանքներ կնվազեցնեն, մի խումբ էլ՝ կքրեականացնեն. «Ժողովուրդ»

Մի խումբ տուգանքներ կնվազեցնեն, մի խումբ էլ՝ կքրեականացնեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ոստիկանությունը քննարկման է դրել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ, որով մտադիր է 100 իրավախախտումներից 27-ի համար նախատեսված տուգանքը նվազեցնել: Հիմնականում խոսքն այն իրավախախտումների մասին է, որոնց տուգանքը 30 հազար դրամը չի գերազանցում:

100 իրավախախտումներից 27-ի համար նախատեսված տուգանքը նվազեցնել:, եթե մեքենան վարում են հարբած կամ թմրանյութ օգտագործած վիճակում: Ի դեպ, այս նախագծի հետ մեկտեղ ներկայացվել է նաեւ ճանապարհատրանսպորտային միջադեպերի մասին վիճակագրական տվյալներ:

Այդ առումով իրավիճակն առավել քան սարսափելի է: 2006-2011 թվականների ընթացքում ՃՏՊ-ների տարեկան թվաբանական միջինը կազմել է 2002 պատահար: Իսկ 2012-2017 թվականների ընթացքում` տեսանկարահանող սարքերի ներդրումից հետո, նշված թիվը կազմել է 3120 պատահար: Այսինքն` մոտ 55 տոկոսով ավելացել է»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ