09 03 2022

ԱԺ-ում դուք մեծամասնություն եք և օրենքի նախագիծն ընդունվելու է բոլոր թերություններով հանդերձ. Վարդևանյան



Միանում եմ այն անհամաձայնությանը, որը վերաբերում է այս նախագիծը նման հրատապությամբ քննարկելուն: Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Ինչպես արդեն նշել էինք՝ Ազգային ժողովը քննարկում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։

«Ունենք մի իրավիճակ, որ չենք կարողանում սպառիչ կերպով հակածխախոտային քաղաքականությունն իրացնել: Մ՝իգուցե ավելի լավ տարբերակ կլիներ, եթե ոչ թե այսպես հրատապ մինչև մարտի 15-ը փորձել օրենքի նախագիծը բերել ԱԺ, քննարկել և հրատապ կերպով փորձել ընդունել, այլ բերեինք մարտի 15-ի ժամկետը հետաձգելու հարցը, որովհետև մի բան հաշվի առեք՝ ի վերջո, ԱԺ-ում դուք ունեք մեծամասնություն և ընդունվելու է այս օրենքի նախագիծը՝ բոլոր թերություններով հանդերձ»:

Ավելին՝ տեսանյութով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ