09 02 2022

Ընդլայնել ՀՀ դրոշի գործածման տարածքները. Աղվան Վարդանյանը ներկայացրեց օրենքի նախագիծ



Ազգային ժողովը քննարկում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել դրոշի գործածման տարածքները: Աղվան Վարդանյանը օրինակներ բերեց, թե տարբեր երկրներում ինչպիսի տարածվածություն ունի պետության հիմնական խորհրդանիշը՝ դրոշը, օրինակ, Թուրքիայում, Վրաստանում, նաև Հունաստանում: «Մեր իրականության մեջ, ցավոք, պատկերը բոլորովին այլ է: Ես ամեն օր Դավթաշենից գալիս եմ ԱԺ, ամբողջ ճանապարհին ՀՀ որևէ դրոշ չեմ տեսել:

Կարծում ենք՝ առաջարկվող նախագիծը ՀՀ դրոշի գործածման շրջանակի էական ընդլայնման միջոցով կնպաստի ձևական ընկալումից անցմանը դեպի խորհրդանիշների բնույթի գիտակցման», - ասաց Վարդանյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ