03 02 2022

ՀՀ քաղաքացիների նկատմամբ չպետք է լինի տուգանքների կիրառման գերակայություն. Արամ Վարդևանյան



ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց՝ եթե Հայաստանում նույն արարքի համար կրկնակի պատասխանատվության մեխանիզմ կա, դա պետք է վերացվի։ Նա ներկայացրեց օրենքի նախագիծ, որը հենց դրա մասին է։ Այն վերաբերում է բալային համակարգին կամ տուգանային միավորներին, որը ներդրվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։

«Խնդիր է առաջացնում ոչ թե ճանապարհային երթևեկության կանոնների կազմակերպման տեսանկյունից, այլ առաջնայինը հենց իրավական։ Հայաստանի Սահմանադրությունը նախատեսում է, որ նույն արարքի համար կրկնակի պատասխանատվությունն արգելվում է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Նա նշեց, որ այս բալային համակարգի ներդրմամբ՝ վարորդը տուգանքի դեպքում ոչ միայն գումար է վճարում, նաև տուգանային միավորներ է կորցնում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ