27 11 2018

Կանխել են բունտը՝ վճարելով 32 000 դրամը. «Հրապարակ»

Կանխել են բունտը՝ վճարելով 32 000 դրամը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Մենք գրել էինք, որ ոստիկանության ներքին զորքերում ծառայող ոստիկանները չէին համակերպվում 15 օրով հայ-ադրբեջանական սահման մեկնելու հետ, ավելին՝ նրանց մի քանի ամիս է, ինչ չէին վճարում 32 հազար հավելյալ գումարը՝ սահմանում ծառայություն իրականացնելու համար։ Մենք տեղեկացանք, որ արդեն երեկ ոստիկանների բանկային հաշվեհամարին է փոխանցվել համապատասխան գումարը։ Ամենայն հավանականությամբ, այն կապված է նախըտրական այս գործընթացների հետ, քանի որ արդեն իսկ ոստիկանների մոտ դժգոհություն կար, իսկ գումարի փոխանցման ավելի երկար ձգձգումը կարող էր բունտ առաջացնել։ Ինչը այս շրջանում ձեռնտու չէ ակտիվ քարոզչություն իրականացնող իշխանություններին։

Նշենք նաեւ, որ ոստիկաններին խոստացել էին գումարը փոխանցել դեկտեմբերին, բայց այս դեպքում շաբաթը ուրբաթից շուտ եկավ։

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ոստիկանության ներքին զորքերի ծառայողները 15 օրով մեկնում են սահման՝ այնտեղ ծառայելու։

Ընդ որում, նրանց ուղարկում են հայ-ադրբեջանական սահմանի բավականին վտանգավոր կետերում ծառայության»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ