SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քրեական վարույթ է նախաձեռնվել մայիսի 24-ին Կանադայի քաղաքացի՝ Ռեյչել Դ.-ի ահազանգի հիման վրա։
Ռեյչել Դ.-ն հայտնել է, որ Կանադայի Վանկուվեր քաղաք մեկնելու նպատակով գտնվել է «Զվարթնոց» օդանավակայանում, սակայն սրճարանում քնելու հետևանքով բաց է թողել չվերթը ու այդ ամենից հետո ինքը ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է ոստիկաններից մեկի աշխատասենյակ, որտեղ պառկել է բազմոցին, և որոշ ժամանակ անց իրեն է մոտեցել ոստիկանության սպան ու նստել է իր կողքին՝ անպատշաճ պահելով իրեն, շարժել իր ոտքերը, սրբել արցունքները և անգամ փորձել է համբուրել, ինչից հետո ինքը նրան հրել է և թույլ չի տվել դիպչել իրեն։ Այնուհետև սպան կարճ ժամանակով դուրս է եկել սենյակից, ապա կրկին վերադարձել և ներսից փակել դուռը, որով վախի և անհանգստության իրավիճակ է ստեղծել իր համար:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը