Թալին-Երևան մայրուղու Թալինի հատվածում լարված իրավիճակ է։ Այդ մասին տեսանյութ է տարածել «Հրապարակ»-ը։ Ճանապարհի հարակից գյուղի բնակիչները փակել են հյուսիս-հարավ ճանապարհը՝ պահանջելով կամուրջ կառուցել, քանի որ իրենց հինգ գյուղ տանող ճանապարհ չկա:
Ճանապարհի այդ հատված են տեղափոխվել մեծ թվով ոստիկաններ: Վերջիններս փորձեցին ուժով բացել ճանապարհը, հրմշտոց սկսվեց։
Գյուղացիներից մեկը նստեց ասֆալտին և ոստինանին ասաց՝ դե ծեծի:
Ոստիկանն էլ արձագանքեց՝ վիճակդ նայի։
Ոստիկանները խոստացան, որ գյուղի դահլիճում հանդիպում կկազմակերպեն մարզպետարանի պատասխանատուների հետ, սակայն դրանից հետո էլ գյուղացիները չբացեցին ճանապարհը։
Լարված իրավիճակի արդյունքում ոստիկաններին հաջողվեց բացել ճանապարհը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը