05 10 2018

Արարատ Միրզոյանը կբանակցի քրեական հեղինակությունների հետ. «Իրավունք»

Արարատ Միրզոյանը կբանակցի քրեական հեղինակությունների հետ. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է առանց խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի կարծիքները հաշվի առնելու՝ հրատապ արտահերթ խորհրդարանական ընտրությունների տանել երկիրը, ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի վրա ոչ պակաս ծանր գործառույթ է դրված:

«Իրավունք»-ի ունեցած տեղեկությունների համաձայն՝ նա է լիազորվել, որպեսզի բանակցություններ վարի քրեական հեղինակությունների հետ՝ երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Ընդ որում՝ ըստ նույն լուրերի, քրեական աշխարհում իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բայցև իրենց պայմաններն են առաջ քաշել՝ կապված համաներման անհրաժեշտության հետ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ