29 08 2018

ՀՀ-ում շատ դպրոցներ նոր աշակերտ չեն ունենա. «Ժողովուրդ»

ՀՀ-ում շատ դպրոցներ նոր աշակերտ չեն ունենա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանյան շատ դպրոցներում այս տարի առաջին դասարան կհաճախի լավագույն դեպքում մեկ-երկու հոգի, իսկ մի շարք դպրոցներում ընդհանրապես նոր աշակերտ չեն ունենա: Նման իրավիճակ է հիմնականում գյուղերում:

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ փոքր հարցում է անցկացրել և պարզել, որ, օրինակ, Արագածոտնի մարզի Արևուտ, Վարդաբլուր, Վայոց ձորի մարզի Սարավան, Սերս համայնքներում ընդամենը մեկ առաջին դասարանցի է լինելու, Շիրակի մարզի Տուֆաշեն գյուղում՝ երկուսը: Բայց նման տխուր պատկեր ոչ միայն այս համայնքներում է, այլև հայաստանյան մի շարք ուրիշ գյուղերում:

ՀՀ ԿԳ նախարարությունը դեռ չի հրապարակել  այս տարի առաջին դասարան հաճախող աշակերտների թիվը, սակայն դժվար չէ կռահել՝ այն նվազել է:

Հիշեցնենք, որ 2017 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ հայաստանյան դպրոցների առաջին դասարաններ ընդունվել է 37 հազար 901 երեխա, ինչը պակաս է նախորդ տարվա ցուցանիշից. 2016թ. առաջին դասարան ընդունվածների թիվը 39 հազար 514 էր: Ստեղծված իրավիճակի պատճառների մասին շատ է խոսվել. սա հետևանք է վերջին տարիներին Հայաստանից տեղի ունեցած արտագաղթի, ծնելիության նվազման: Եվ այս առումով նոր կառավարությունը լուրջ անելիքներ ունի: Այլապես նման տեմպերով շարունակվելու դեպքում հայաստանյան մի շարք դպրոցներում ինչ-որ մի օր այլևս աշակերտ չի լինի»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ