24 05 2024

Սահմանազատման արդյունքում 4 գյուղ վերադարձվել է Ադրբեջանին․ Մուստաֆաև

Սահմանազատման արդյունքում 4 գյուղ վերադարձվել է Ադրբեջանին․ Մուստաֆաև

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքների արդյունքում որոշվել է 12,7 կմ երկարությամբ սահմանագիծը:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ, սահմանազատման հանձնաժողովի ադրբեջանական կողմից նախագահ Շահին Մուստաֆաևը։

Նա նշել է, որ սահմանազատման արդյունքում Ադրբեջանի Ղազախի շրջանի 4 գյուղերի՝ Բաղանիս Այրում, Աշաղը Ասկիպարա, Խեյրումլի և Կըզըլ Հաջիլի տարածքները (6,5 կմ քառակուսի) վերադարձվել են Ադրբեջանին։

Մուստաֆաևը նաև ասել է, որ այդ հատվածներն այսօրվանից անցել են ադրբեջանցի սահմանապահների վերահսկողությանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ