Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Հայաստանի կողմից Ադրբեջանին 4 գյուղերի մոտալուտ վերադարձի մասին տեղեկությունը։
«Երկար սպասված պատմական իրադարձություն։ Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների 8-րդ նիստի արդյունքներով Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը, որոնք «օկուպացված» էին 1990-ականների սկզբից»,- ասել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը