17 06 2024

Աշակերտները քարերով դիտավորյալ կոտրել են դպրոցի բոլոր պատուհանները

Աշակերտները քարերով դիտավորյալ կոտրել են դպրոցի բոլոր պատուհանները

Հունիսի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում. Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Անուշ Համբարձումյանը և հայտնել, որ մոտեցել է դպրոց և նկատել, որ դպրոցի բոլոր պատուհանները քարերով դիտավորյալ կոտրել են, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17։20-ի սահմաններում, դիտավորությամբ քարերով հարվածել և կոտրել են նշված դպրոցի եռահարկ մասնաշենքի առաջին, երկրորդ և երրորդ հարկերի եվրոպատուհանների ապակիները` պատճառելով մոտ 800 հազարից 900 հազար դրամի վնաս:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նշված դպրոցի եվրոպատուհանների ապակիները քարերով հարվածել և կոտրել են Արմավիրի մարզի բնակիչներ 10-ամյա, 11-ամյա և 10-ամյա երեխաները  որոնց հայտնաբերելու համար ձեռնարկվում են միջոցառումներ։

Կայքի տեղեկություններով՝ Անուշ Համբարձումյանը Գեղակերտի միջնակարգ դպրոցի տնօրենն է,ապակիները կոտրած երեխաները սովորում են նույն դպրոցում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ