17 08 2018

Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակացույցը․ «Հրապարակ»

Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակացույցը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ կառավարությունն իր նիստում որոշում կայացրեց Երևանի ավագանու լիազորությունները կրճատելու մասին։ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն էլ հայտարարեց, որ ընտրության օրը հայտարարելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որի նիստը կայանալու է 30-40 օրվա ընթացքում։

Մենք պարզեցինք, որ օգոստոսի 18-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ է անելու և հայտարարելու է, որ սեպտեմբերի 23-ին կկայանան Երևանի ընտրությունները։ Ըստ այդմ՝ կուսակցությունների առաջադրումը կընթանա մինչև օգոստոսի 29-ը։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները կայանում են կուսակցական ցուցակներով։ Գրանցումը կտևի մինչև սեպտեմբերի 3-ը։ Մասնակիցների գրանցումից մեկ շաբաթ անց՝ սեպտեմբերի 10-ին, նոր կսկսվի քարոզարշավը, որը կտևի ընդամենը 11-12 օր, ինչը շատ քիչ է իրական քարոզչություն ծավալելու համար։

Հիշեցնենք, որ քվեարկության նախորդ օրը՝ սեպտեմբերի 22-ին, հայտարարվելու է լռության օր, և քարոզչությունն արգելվելու է։ Այս մարաթոնյան ընտրարշավի ընթացքում 10-ից ավելի կուսակցություն պետք է հասցնեն երևանցիներին ներկայացնել իրենց ծրագրերը, ավագանու անդամների թեկնածուներին և ամենակարևորը՝ քաղաքապետի իրենց թեկնածուին»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ