04 08 2018

Հոգևորականներից միայն Կաթողիկոսը դիվանագիտական անձնագիր կունենա. «Փաստ»

Հոգևորականներից միայն Կաթողիկոսը դիվանագիտական անձնագիր կունենա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարեց, որ ՀՀ օրենսդրության համաձայն, պաշտոնավարության ավարտից հետո համապատասխան պաշտոնատար անձինք իրենց դիվանագիտական անձնագրերը պետք է հանձնեն ԱԳ նախարարությանը: Ըստ հայտարարության, հուլիսի 31-ից հետո չհանձնված, ինչպես նաև կորած դիվանագիտական անձնագրերը անվավեր են ճանաչվելու:

Նշենք նաև, որ բացի նախկին պաշտոնյաներից, դիվանագիտական անձնագրերը պահանջել են նաև բարձրաստիճան հոգևորականներից` եպիսկոպոսներից, ինչը որոշ դեպքերում աղմուկ էր բարձրացրել: ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի հետ զրույցում փորձեցինք պարզել, թե ինչպե՞ս և ի՞նչ չափորոշիչներով են եպիսկոպոսները դասվել նախկին պաշտոնյաների շարքում: Ի պատասխան, Տ. Բալայանը նախ ընդգծեց, որ հորդորը ոչ միայն հոգևորականներին ու նախկին պաշտոնյաներին է վերաբերել, այլև բոլոր նրանց, ովքեր այն կրելու իրավունք չունեն:

Իսկ ինչ վերաբերում է հոգևորականներին, նա նշեց. «Չափորոշիչը «Դիվանագիտության մասին» օրենքն է, որով սահմանված է այն անձանց ցանկը, որոնք կարող են կրել ՀՀ դիվանագիտական անձնագիր: Հոգևորականներից այդ շարքում ընդգրկված է միայն Ամենայն հայոց կաթողիկոսը»:

Իսկ հարցին, թե այս պահին, ընդհանուր առմամբ, քանի՞ անձնագիր է վերադարձվել, Տիգրան Բալայանը պատասխանեց. «Անձնագրերի թիվը մի քանի տասնյակ է: Բացի այդ` դիվանագիտական անձնագրերի հետ հանձնման գործընթացը նաև այս օրերին է շարունակվում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» թերթում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ